Սպասարկվեք «մեկ պատուհանի» սկզբունքով Յունիբանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում: «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքին անցում կատարեցին նաև բանկի գլխամասային գրասենյակը (Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5), «Տաշիր-Կենտրոն» (Երևան, Խորենացու 33) և «Էրեբունի» (Երևան, Էրեբունի 20, N50) մասնաճյուղերը: Այսինքն հաճախորդները, բանկային ծառայություններից օգտվելիս, կարող են դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Բացի վերոհիշյալ մասնաճյուղերից, «մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են բանկի «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2), «Հաղթանակ» (Երևան, Կոմիտասի 62, N94), «Քոչար» (Երևան, Հ.Քոչար 19, 13/1), «Ավան» (Երևան, Իսահակյան թաղ., 1/19) և «Զեյթուն» (Երևան, Դ.Անհաղթ 10) և «Զվարթնոց» (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: “Զվարթնոց” մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:

Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 270 հազարը:




Լրահոս