Ֆրանսիայում վերսկսվել է անհետացած հայազգի միլիոնատիրոջ գործի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի իրավապահ մարմինները վերսկսել են հետաքննությունը 1989թ.-ին Մոսկվայում ֆրանսիացի մուլտիմիլիոնատեր, հայազգի Կարիկ Պասմաճյանի անհետացման գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը:

Վերջերս Մոսկվա են այցելել ֆրանսիացի քննիչներ: Այս մասին թերթին պատմել է փաստաբան Կարեն Ներսիսյանը, ով Պասմաճյանի քրոջ կարգադրւթյամբ սեփական հետաքննություն է վարել (հետագայում քույրը հրաժարվել է նրա ծառայություններից): Իրավաբանի խոսքով, իրավապաշտպանները հետաքրքրվել են իր հետաքննության արդյունքներվ և խնդրել իրենց հանձնել եղած նյութերը:

Ինչպես նշում է թերթը, քննության վերսկսումը կարող է կապված լինել բազմիցս դատված բռնցքամարտիկ Ալեքսանդր Պոդլեսնու ձերբակալության հետ: Ոստիկանության տեղեկություններով, վերջինս կարող էր լինել այն մեքենայի ղեկին, որը Պասմաճյանը նստել էր անհետանալուց առաջ:

Պոդլեսնին 16 տարով ազատազրկված է Կանադայում՝ Տորոնտոյում ռուս ոսկերչին կողոպտելու համար: Երբ Փարիզում տեղեկացել են Պասմաճյանի անհետացմանը նրա հնարավոր մասնակցության մասին, իշխանությունները Պոդլեսնուն արտահանձնելու խնդրանքով դիմել են Կանադային: Ներսիսյանը նշել է, որ իր հետաքննության ընթացքում հայտնվել է նախկին բռնցքամարտիկի անունը, սակայն միլիոնատիրոջ անհետացմանը Պոդլեսնու մեղսակցության ապացույցներ այն ժամանակ չեն գտնվել:

Կարիկ Պասմաճյանն անհետացել է 1989թ.-ի հուլիսին, Մոսկվա կատարած իր հերթական այցելության ժամանակ, որտեղ նա մտադիր էր նկարների գնման վերաբերյալ բանակցություններ վարել: Իր ժամանելու հաջորդ օրը նա հանդիպել է համաերկրացիների հետ: Հանդիպման ժամանակ Պասմաճյանին զանգահարել են, նա դուրս է եկել հյուրանոցից, նստել «Ժիգուլի» մանիշի ավտոմեքենա, և դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Փարիզյան քննիչների վարկածով, ավտոմեքենայի ղեկին եղել է Պոդլեսնին, որը մտադիր է եղել կոխոպտել միլիոնատիրոջը: ներսիսյանը գտնում է, որ նրան կարող էր սպանել իր բիզնես գործնկերներից մեկը՝ այն ժամանակ Պասմաճյանը սկսել է զբաղվե; համակարգիչների առևտրով, որը մեծ եկամուտներ էր բերում:

Մոսկվա կատարած այցի ընթացքում Պասմաճյանը նախատեսում էր նաև քննարկել Էրմիտաժից և Տրատյակովի պատկերասրահից իր հավաքածուն Փարիզ վերադարձնելու հարցը, որը նա նախկինում համաձայնել էր ցուցադրել ԽՍՀՄ մշակույթի նախարարության խնդրանքով: 300 մլն արժողությամբ հավաքածուն մինչ օրս գտնվում է Էրմիտաժում, քանի որ նրա սեփականատիրոջ ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:




Լրահոս