ԲՀԿ-ի համար տաբու չկա. ինչպես կվարվեն իշխանափոխության պահանջի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռյակի մարզային հանդիպումները ևս մեկ քայլ է, որով ուժերը ժողովրդի հետ երկխոսության են գնում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք գնում ենք երկխոսության ժողովրդի հետ` ճշտելու, թե ինչ խնդիրներ կա, ստանալ ժողովրդի աջակցությունը: Այդ կարծիքը պետք է համապարփակ ձևավորվի, որ դա հանրային հասարակական պահանջն է և ոչ թե ինչ-որ ուժի կամ անհատի»,- արձագանքելով հարցին, թե արդյոք  ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, նշեց նա:

Այն ճշտող հարցին, թե ԲՀԿ-ն լսե՞լ է մարզային հանրահավաքների ժամանակ իշխանափոխության պահանջ, Մ.Մելքումյանն ասաց, որ այդ պահանջը տարբեր հանրահավաքներում հնչում է: 

Սակայն այդպես էլ կոնկրետ պատասխան չեղավ, թե ի՞նչ է անելու ԲՀԿ-ն, եթե այդ պահանջը դրվի և արդյո՞ք դրվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում:

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ իրենք բազմիցս հայտարարել են` չկա որևէ քաղաքական հարց կամ օրակարգ, որը ԲՀԿ-ի համար կլինի տաբու, և եթե այս հանդիպումների ժամանակ ձևավորվի նման հստակ պահանջ, ապա կուսակցությունը առաջնորդվելու է այդ պահանջով:




Լրահոս