Ընտրախախտումների արձանագրում -2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
34/12 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ, անկառավարելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վերջինս արձանագրություն է կազմել:
Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ
34/26 ընտրատեղամասում Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին:
Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ
 Թիվ 33  ընտրատարածք
Իկառուսներով եւ ավտոբուսով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, որոնք քվեարկություն են կատարել 2-3 տեղամասերում: Առկա են լուսանկար եւ տեսանյութ:
Աշոցքում արձանագրել են դեպքեր, երբ մեքենաներով շրջել են եւ տներից մարդկանց տարել քվեարկության: Ֆիքսվել են մեքենաների պետհամարանիշները: Լուսանկարներն առկա են:
Աղբյուրը՝ Շալիկո Զորյանի շտաբ

Թիվ 32 ընտրատարածք
32/43 ընտրատեղամասում 12:30-ին անձնագրերի համար նախատեսված կնիքով կնքվել են ծրարները, իսկ ծրարների համար նախատեսված կնիքներով` անձնագրերը: Կազմվել է արձանագրություն: Փորձվում է այդ տեղմասում կասեցնել ընտրությունները:
Աղբյուրը՝ Նաիրի Արոյանի շտաբ
32/28, 32/31, 32/36, 32/54, 32/44, 32/50, 32/52, 32/53, 32/43 ընտրատեղամասերում 13:20-ին նախատեսված ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքների թանաքները չեն փոխվել, եւ քվեարկությունը շարունակվում է նույն՝ կարճ ժամկետում անհետացող թանաքով:
Աղբյուրը՝ Նաիրի Արոյանի շտաբ
31/18 ընտրատեղամասում (Վահագնի գյուղ) գյուղապետի հրահանգով եւ մասնակցությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն: Ընտրությունները ժամը 13-ի դրությամբ դադարեցվել են, տեղամասում լարված վիճակ է: Կազմվել է արձանագրություն, որը հանձնաժողովի նախագահը (“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ) չի ընդունում:

Աղբյուրը՝ Սարգիս Թամազյանի շտաբ
31/25 (Դսեղ) ընտրատեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Առկա է տեսագրություն, վստահված անձի մոտ կա լուսանկար:
Աղբյուրը՝ Սարգիս Թամազյանի շտաբ
31/28 (Լորուտ) ընտրատեղամասում լարված վիճակ է, տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ Սարգիս Թամազյանի շտաբ
 6/12 ընտրատեղամասում 13:50-ին նոր բերված քվեաթերթիկների փաթեթում 100-ի փոխարեն առկա է եղել 96 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել այդ փաստը գրանցամատյանում: Վստահված անձը կազմել է արձանագրություն:

Աղբյուրը՝ Ավետ Պողոսյանի շտաբ
 9/2, 9/5, 9/6 ընտրատեղամասերում բազմակի քվեարկության դեպքեր են արձանագրվել, 15 հոգուց ավելի կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընդունել արձանագրությունները:
Աղբյուրը՝ Լեւոն Զուրաբյանի շտաբ
7/29  ընտրատեղամասում 12:49 Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով:
Աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանի շտաբ
 7/25.  14:27-ին  Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորություները`կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:
Աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանի շտաբ
24/ 26, 24/27, 24/28 ընտրատեղամասերում քաշքշել են Կոնգրեսի վստահված անձանց, ապա դուրս հանել տեղամասերից: Այժմ թիվ 24 ընտրատարածքում Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սպարտակ Ջիվանյանը պատրաստվում է դիմել ոստիկանություն:

Աղբյուրը՝  Սպարտակ Ջիվանյանի շտաբ
 23/18, 23/19  ընտրատեղամասերում (Ծովագյուղ) անկառավարելի իրավիճակ է: Տեղամասում միանգամից հարյուրավոր մարդիկ են գտնվում:
Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքների թանաքները Ծովագյուղ եւ Դրախտիկ գուղերում չեն փոխել, ինչի արդյունքում տեղի է ունենում բազմակի քվեարկություն:
Աղբյուրը՝ Վարդան Ջհանգիրյանի շտաբ
23/07. 11:55-ին քվեախցիկում 2 դատարկ ծրարներ են գտել: Քվեաթերթիկները հանվել են դուրս, ըստ երեւույթին` կարուսելի նպատակով: Կազմվել է արձնագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: “Ժառանգության” ներկայացուցիչները չեն ստորագրել արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ որպես “Ժառանգության” ներկայացուցիչ հանձնաժողովում ներկայացված են ՀՀԿ անդամներ:

Աղբյուրը՝ Վարդան Ջհանգիրյանի շտաբ
23/04 ընտրատեղամասում բաց քվեարկություն է տեղի ունեցել: Արդյունքում ծագել է վեճ, որի տեսագրությունն առկա է:

Աղբյուրը՝ Վարդան Ջհանգիրյանի շտաբ
01/02.  11:00-ին  տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:
Աղբյուրը՝ Գայանե Առուստամյանի շտաբ
01/04.  Քաղաքացիները հայտնում են, որ Խուդյակովի 84/4, 84/2, 84/3 շենքերի բակում տեղակայված ՀՀԿ շտաբից Տարոն Մարգարյանին պատկանող ավտոմեքենաներով մարդկանց խմբերի տանում են ընտրության: Այդ մեքենաների համարներն են՝ 22 OS 107, սեփական ավտոմեքենա  Opel մակնիշի S0043, S0327, S0347, L3244, օգտագործվում է հանրային տրանսպորտ:
Աղբյուրը՝ Գայանե Առուստամյանի շտաբ
01/07. Ընտրողների թիվը ըստ ցուցակի՝ 1870 համամասնական, 1912 մեծամասնական
Աղբյուրը՝ Գայանե Առուստամյանի շտաբ




Լրահոս