
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում, ԱԺ ընտրություններին մասնակցում են հենց բուժհաստատություններում: Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանն armlur.am-ին հայտնեց, որ նրանց, ինչպես և մյուս հիվանդների քվեարկությունը կազմակերպվել է շրջիկ քվեատուփերով: Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 18:00-ն, որից հետո կամփոփվեն արդյունքները, և ԿԸՀ-ն կհրապարակի դրանք: ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը մեզ հայտնեց, որ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներն ընտրում են միայն համամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնականով քվեարկելու իրավունք չունեն: