Եթե Սերժ Սարգսյանը խոհեմ լինի՝ հանգիստ կգնա. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ավելի բարձր նոտաներ կլինեն, քան այսօր հնչում է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀԱԿ խորհրդարական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Գնում ենք մարզեր՝ ճշտելու ժողովրդի ցանկությունը և պատրաստակամությունը, և օր օրի, ամեն հանդիպումից հետո զարգանում է իշխանափոխության անհրաժեշտությունը: Եթե մենակ մենք լինեինք, երևի դանդաղ կառաջանար, բայց Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանն իրենց թիմով ավելի են նպաստում այդ ցանկությանը, քան մենք ենք անում»,-ընդգծեց նա:

Նրա խոսքով, իրենց հետաքրքրում է երկրի և երկրի քաղաքացու ճակատագիրը: «Սերժ Սարգսյանին բազմիցս առաջարկվել է հանգիստ հեռանալ, որից և՛ ինքը կշահի, և՛ հասարակությունը: Ցասումը, ջարդելը, վրեժը չէ մեր նպատակը, մենք ցնցումի կողմնակից չենք: Եթե Սերժ Սարգսյանը խոհեմ լինի, իր մասին մտածի, հանգիստ կգնա և հնարավորություն կտա, որ ժողովուրդն ընտրությանը հանգիստ մասնակցի: Ամեն ինչ պատրաստ եմ անել, որ խաղաղ թողնի, հեռանա և երկրում հանգիստ ընտրություններ անցկացնի:

Ինչ վերաբերում է եռյակի մարզային հանրահավաքներին Արամ Մանուկյանի չմասնակցությանը, ապա նա նշեց, որ ինքն այսօր էլ Արարատի մարզում ելույթ է ունենալու և մասնակցելու է բոլոր հանրահավաքներին: Իսկ նախկինում չի եղել, որովհետև Գյումրիի և մի շարք այլ հանրահավաքներին կազմակերպական աշխատանքներն իր վրա են:




Լրահոս