Լոնդոնում չօգտագործվող հեռախոսախցիկները վերածվելու են արևի էներգիայով սնվող բջջայինների լիցքավորման կայանների. տեղեկացնում է BBC-ն։
Բջջայինները լիցքավորվելու են արևային էներգիայով։
6 նման խցերից առաջինն արդեն ներկայացրել են բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Տոտենհեմ-Կորտ-րոուդ փողոցում:
Լիցքավորման խցիկից կարելի կլինի օգտվել անվճար, սակայն մինչ բջջայինը կլիցքավորվի, դրա տերը ստիպված կլինի գովազդային հոլովակներ դիտել։ 10 րոպեում սովորական բջջայինի մարտկոցը հնարավոր կլինի լիցքավորել 20%-ով: Խցիկը կարող է օրական 100 խեռախոս սպասարկել. դրանք բաց կլինեն միայն ցերեկվա ժամերին: