Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7/25 տեղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորությունները` կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ։
Ինչպես տեղեկանում ենք թիվ 7 ընտրատարածքում “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքից, թիվ 7/25 տեղամասի հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:
Կայքը նաև տեղեկացնում է, որ ժամը 13:20 -ին մի անձ գրավել է Ն. Փաշինյանի վստահված անձի ուշադրությունը` “անպարկեշտ պահվածքով”, և Փաշինյանի վստահված անձը՝ տվյալ անձից պահանջել է ներկայանալ:
Վերջինս ներկայացրել է Ս. Ալեքսանյանի վստահված անձի վկայական, իսկ երբ.,Ն. Փաշինյանի վստահված անձն ասել է, որ տեղամասում արդեն իսկ Ալեքսանյանի վստահված անձ կա գրանցված, և պահանջել է երկրորդ վստահված անձի ներկայությունը արձանագրել, անպարկեշտ պահվածքով անձը դիմել է փախուստի”:
Նիկոլ Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն, ինչը հանձնաժողովը հրաժարվել է գրանցել: