Կայացել է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկած Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կազմակերպվել է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության և ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան hիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ:

Իր բացման խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց կառույցի դերը հայագիտության զարգացման գործում, կարևորեց ամերիկահայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանի դերը՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման գործում, ինչպես նաև նշեց, որ ընկերակցության ներկա գործունեության հաջողությունների համար նշանակալի է ԱՄՆ հայագետների ընկերակցության նախագահ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանի դերը:

Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հայաստանի հայագիտական առաջատար կենտրոնների, գիտակրթական հիմնարկների ու համալսարանների հայ ու օտարազգի 20 քառասուն գիտնական:

ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին՝ աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների հետ գործակցելու համար, որի շնորհիվ արտասահմանում գործող բազմաթիվ հայ գիտնականներ փորձում են իրենց գիտական ներուժը ներդնել հայրենիքում, ի նպաստ հայրենիքի զարգացման:




Լրահոս