3 հոկտեմբերի, 2014, Երևան. Հայաստանում կայացած ԴիջիՔամփ ամառային երկրորդ տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացվեցին DigiTec տասներորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի անց է կացվում հոկտեմբերի 3-ից 5–ը Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում գտնվող «Երևան Էքսպո» կենտրոնում։
DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline-ի սոցիալական ռազմավարության կենտրոնում են տաղանդավոր երիտասարդները և մենք մշտապես աջակցելու ենք նրանց՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և օգնել մարդկանց դարձնել կյանքն ավելի լավը։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք այսօր արդեն ստեղծել են իրենց բիզնեսը և ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ԴիջիԹեք էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացված էին տարբեր տաղավարներով և առաջացրել էին մեծ հետաքրքություն ցուցահանդեսի այցելուների շրջանում:
Նշենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։ ԴիջիՔամփ ձեռներեցության ամառային ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով digicamp.digitec.am հղմանը: