ԲՀԿ-ն կողմ է եղել, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքով բեռը իջնի և եթե դեմ քվեարկեին, ապա բոլորը կասեին, որ ԲՀԿ-ն դեմ է ստվերի կրճատմանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով այն քննադատություններին, թե ԲՀԿ-ն կողմ է քվեարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի առաջին ընթերցմանը, նշեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը.
«Պայմանով էինք կողմ քվեարկել, որ երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ կատարվեն, դրանք չեն կատարվել և հիմա դեմ ենք»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով այն տեսակետին, թե առևտրականները ԲՀԿ-ի դրդմամբ են գնում բողոքի ակցիաներին` պատգամավորը շեշտեց. «Մենք տեսել ենք, որ ժողովուդրը գնացել է կառավարություն, ապա եկել են Բաղրամյան փողոց, մենք չէինք կարող անտարբեր նայել, թե ինչ է, մենք անտարբե՞ր մնայինք»:
Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում, երբ այս օրենքն առաջին ընթերցմամբ դրվել էր քվեարկության, բոլոր ոչ իշխանական ուժերը քվեարկել էին ձեռնպահ և միայն ԲՀԿ-ն էր ամբողջ խմբակցությամբ կողմ քվեարկել: