Երբ գա իշխանություն բաժանելու պահը՝ «եռյակ» չեք տեսնի. Վ. Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, իսկ առանց նրա բոլոր քաղաքակիրթ երկրներում դժվար կլինի որևէ ընտրություն կազմակերպել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե ընտրություններն անցնելու են Մելիք Ադամյան փողոցով:

Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքներին և Ռուբիկ Հակոբյանի ու Արամ Մանուկյանի հայտարարություններին, թե ժողովուրդն իշխանափոխություն է ցանկանում՝ Բաղդասարյանը նկատեց, որ նման ցանկություն ունեցողներն իրենց համակիրներն են, և բնական է, որ ընդդիմության համակիրները պետք է ցանկանան, որ իրենց կուսակցությունները գան իշխանության: ՀՀԿ խմբակցության ղեկավարին նաև զարմացրեց այն հանգամանքը, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հնարավոր է իշխանափոխության պահանջ դրվի:

«Այսօր ՀՀԿ-ն ունի մեծ բանակ, որ իր կողքին է, բոլորն ուզում են գան իշխանության ու դառնան առաջին դեմք, այդքան առաջին դեմքի տեղ չկա: Եռյակն իշխանություն է ուզում առանձին-առանձին, և եթե գա պահը, ու բաժանեն, այդ ժամանակ դուք եռյակ չեք տեսնի», – հայտարարեց նա:




Լրահոս