
Ողջ աշխարհի հրաներն այսօր նշում են Յոմ-Քիփփուրը կամ «Դատաստանի օրը»: Այն հուդայականության ամենագլխավոր տոնն է:
Յոմ-Քիփփուրը ապաշխարելու, միմյանց ներելու և մեղքերի թողության օրն է: Ըստ հրեական կրոնի՝ այդ օրն աստված վերջնական որոշում է կայացնում, թե ինչպիսին կլինի մարդու համար հաջորդ տարին:
Սինագոգում այդ օրը հանդիսավոր պատարագ է մատուցվում: Յոմ-Քիփփուրին արգելվում է աշխատել, ուտել և խմել, լվացվել, օգտվել կոսմետիկ պարագաներից, կաշվից կոշիկներ կրել և ունենալ սեռական հարաբերություն. տեղեկացնում է BBC-ն: