
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Վիեննա-Երևան թռիչքը, որը նախատեսված էր 3:35, չի կայացել, և ՀՀ մեկնել պատրաստվող մեր հայրանակիցներն այժմ արգելափակված են տեղի օդանավակայանում:
Ավստրիական ավիաուղիներից որևէ պարզաբանում ստանալ ուղևորներին չի հաջողվում: Հետաքրքիր է, որ մարդիկ չեն կարողանում նաև օդանակավայանից դուրս գալ, քանի որ իբրև չվերթի ուշացման պատճառ նշվում է փաստաթղթերի և վիզաների հետ կապված ինչ-ոչ խնդիր: