
6/07 ընտրատեղամասից պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանի վստահված անձը՝ Զավեն Բաղդասարյանը, տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահ Ազատ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նախագահն ընկել է էպիլեպսիկ ցնցումների մեջ: Ընտրատեղամաս եկած շտապօգնության մեքենայով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Մի քանի րոպեով ընտրատեղամասում ընտրական գործընթացը դադարեցվել է, հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ պարտականությունները դրվել են հանձնաժողովի քարտուղարի վրա: Այս պահի դրությամբ Ա. Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է, որպեսզի նա շարունակի հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Դեպքի առթիվ կազմված է արձանագրություն: