Մարդու իրավունքների տուն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլոզ Լեգալիշվիլին արձանագրել է, որ քվեախցիկների սխալ դասավորվածության հետ կապված խախտումներ կան, օրինակ, իր ընտրախցիկին մոտեցող մարդը կարող է տեսնել` ինչպես է քվեարկում մեկ այլ քաղաքացի:
Խոսելով ժամանակից շուտ ցնդող կնիքների մասին` վրացի իրավապաշտպանը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել, որ թանաքի բաղադրության մեջ կալիումի պերմանգանատ (,մարգանցովկաե) է եղել:Լեգալիշվիլին նաև նշել է, որ ընտրատեղամասերում իրավապաշտպանների հայտնվելով իրավիճակն առանձնապես չի փոխվում. “Իսկ Մալաթիայի 8/7 ընտատարածքում ինձ արգելում էին ներս մտնել: Ավելի ուշ այդ տեղամասում ընտրախցիկներից մեկի տակ 6 քվեաթերթիկ հայտնաբերվեց”: Իրավապաշտպանները նաև մատնանշել են այն հանգամանքը, որ չնայած ընտրությունների օրը քարոզչության իրականացման արգելքին, քաղաքն ու տեղամասերը լի են Խորհրդարանական մանդատի համար պայքարող թեկնածուների պաստառներով և խորհրդանիշերով: