«Մանչեստեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյի հետ արդեն համաձայնեցրել են անհատական պայմանագրի պայմանները, որը կարող է ստորագրվել հաջորդ ամառ, երբ վերջանա նրա վարձակալությունը «Մոնակո»-ում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, համաձայն պայմանագրի՝ Ռադամելը կստանա շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ: Տրանսֆերի համար «Յունայթեդ»-ը ստիպված կլինի վճարել 43 մլն ֆունտ: