
Քիչ առաջ armlur.am թղթակիցը հայտնեց, որ Վարդենիսի 23/39 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ) խայտառակ կուտակումներ են գոյանում: Այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ հնարավոր չէ տարբերել հանձնաժողովի նախագահին, դիտորդին, վստահված անձանց եւ անգամ ընտրողներին: Մեր թղթակիցը հայտնում է, որ դիմել է ոստիկանության աշխատակիցներին, բայց նրանք չեն կարողանում վերահսկել իրավիճակը: