
“10/19 ընտրատարածքում ամեն ինչ այս պահի դրությամբ հանգիստ է”,-այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց 10/19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը: ”Ներկա պահին, ճիշտ է, ամեն ինչ կարգին է, բայց առավոտյան ՀՀԿ ներկայացուցիչն աղմուկ բարձրացրեց, մենք ամեն կերպ նրան զսպեցինք”,- armlur.am-ին հայտնեց ՀԱԿ վստահված անձը: Իսկ ԲՀԿ վստահված անձը նշեց, որ առավոտվանից 10/19 ընտրատեղամասում անհայտ անձինք բերում են խմբերի, որոնք կատարում են իրենց ընտրությունը, ինչը շատ անհանգստացնող է: