«Գազպրոմի» գլխավոր գրասենյակում պայթունավտանգ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում անանուն աղբյուրից տեղեկություն է ստացվել «Գազպրոմի» գլխավոր գրասենյակում ռումբի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, «Գազպրոմի» բոլոր աշխատակիցները գրասենյակի շենքից փողոց են դուրս բերվել:

Գրասենյակ են ժամանել ոստիկաններ և հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցներ: Շենքի տարածքը ստուգում են շների միջոցով: 34-հարկանի երկնաքերը Մոսկվայում կառուցվել է 1995թ.-ին: Շենքը բավականին հաճախ է հայտնվում տեղեկատվական ռեպորտաժների կադրերում որպես ընկերության խորհրդանիշ:

«Գազպրոմի» կենտրոնակայանում է տեղակայված նաև աշխատակիցների սպասարկման համար նախատեսված պոլիկլինիկան, մարզական համալիրը, ռեստորանային համալիրը, համերգասրահը և խանութները:




Լրահոս