
Սյունիքի մարզի Կապան քաղաքն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի մի շարք տեղամասերում տարօրինակ կերպով շատ են տեսողական խնդիրներ ունեցող ընտրողները, ովքեր գալիս են տեղամաս և պահանջում, որ քվեախցիկում իրենց օգնեն, որպեսզի քվեարկեն: Համաձայն տեղեկատվության՝38/05 ընտրատեղամասում տեսողական խնդիրներ ունեցող արդեն 60 ընտրող է քվեարկել, 38/02-ում 50, իսկ 38/01-ում 20 հոգի: