Երիտասարդ զույգն ընկել է 11-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում երկու երիտասարդներ զոհվել են՝ ընկնելով 11-րդ հարկի պատշգամբից: Երիտասարդ տղամարդը՝ 23, իսկ աղջիկը 21 տարեկան էր:

Ռուսաստանի քննչական կոմիտեի` Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի ներկայացուցիչ Սերգեյ Կապիտոնովի կարծիքով՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ՝ դժբախտ պատահար: Նախնական տվյալների համաձայն` աղջիկը ծխել է բարակ քիվին նստած ն հանկարծակի վայր ընկել: Երիտասարդը, հավանաբար, փորձել է փրկել աղջկան և ինքն էլ վայր է ընկել:

«Խոսքը չի գնում ինքնասպանության մասին, քանի որ նրանք սոցիալական մարդիկ են», – ընդգծել է Սերգեյ Կապիտոնովը: Նա հավելել է, որ աղջիկը քարտուղար է աշխատել Սանկտ Պետերբուրգի քոլեջներից մեկում:

Մինչև ողբերգական միջադեպը երիտասարդներն ալկոհոլ են օգտագործել:




Լրահոս