
Օեկ Գյումրու գրասենյակից ահազանգում են ընտրախախտումների եւ Գյումրիում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերի մասին: ՕԵԿ ներկայացուցիչ Համլետ Սարուխանյանը հատկապես խոսում է ՇՄ գյուղական բնակավայրերում ընտրակաշառքների բաժանման մասին: Գրասենյակի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ:
“Փողերը բաժանվում են մեծ հոսքով: Ես չգիտեմ՝ մեր ժողովուրդն ինչ ուղեղով է մտածում: Ես կարող եմ էդպես ասել: Որովհետեւ փող բաժանողների կողմից անարգանքի են արժանանում ու վերցնում են”,-ասում է Հ .Սարուխանյանը: Նա նաեւ պատմեց, որ Քեթի գյուղում 27 “կույր” մարդ են բացահայտել. “Նախկինում նրանք լավ էլ տեսնում էին: “Կույրը” գալիս է, նախագահին է դիմում, որ իբր ի վիճակի չէ ընտրելու, մեկ այլ անձի ուղեկցությամբ մտնում են եւ քվեարկում: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ խելքի արեք, անհարմար է”: