Արաբկիրում անօրինական գրանցվածներն ընտրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 4/12 ընտրատարածքում քվեարկում են քաղաքացիներ՝ հիմնականում 20-25 տարեկան աղջիկներ, որոնք ապրիլին դուրս են եկել Երևանի հարակից համայնքներում գրանցումից, և ապրիլի վերջին շատ կարճ ժամանակում գրանցում ստացել Արաբկիր համայնքի սեփական տներում, որոնց բնակիչները սակայն նրանց չեն ճանաչում: 4/12 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Խաչիկյանն  բացահայտել է կասկածելի գրանցում ունեցող բազմաթիվ քաղաքացիների, սակայն իրավունք չունեն թույլ չտալ մասնակցելու քվեարկությանը, քանի որ ընտրողների ցուցակները հաստատված են ոստիկանության անձնագրային վարչության կողմից: Ընտրատարածքում armlur.am -ի գտնվելու ընթացքում քվեարկությանը մասնակցեց հենց նման գրանցում ունեցող մի քաղաքացի՝ Ավագյան Սոնա Կարապետի, ով չգիտեր իր հասցեն և չգիտեր տանտիրոջ անունը, որտեղ գրանցված է: Ընդ որում, հանձնաժողովի անդամը, ով գրանցում էր աղջկան, փորձեց ընդդիմանալ:Ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Սվետլանա Հարությունյանը մեզ հայտնեց, որ նման կասկածելի գրանցում ունեցող քաղաքացիներին հաշվառում են, որ հետո պարզեն իրողությունը:Դիտորդները դիմեցին ոստիկաններին, սակայն նրանք չմիջամտեցին քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ դրա համար հանձնաժողովի նախագահը պետք է դիմի իրենց:




Լրահոս