
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերականացման մասին օրենքը:
Այս մասին Պուտինը հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպմանը: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից փաստաթուղթը ստորագրվել է մայիսին:
Այսպիսով, ավարտվել է ԱՊՀ տարածքում 170 մլն մարդ ներառող խոշորագույն շուկայի կազմավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն, տեղեկացնում է Ria.ru-ն: