Եթե մարդն աշխատանք չունի, պետք է արտագաղթի: Իշխանություններին հետաքրքիր է միայն բյուջեն, իրենց հետաքրքիր չէ ժողովրդի կյանքը: Այս մասին Արարատի հանրահավաքում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Սերժ Սարգսյանի ժամանակ ինչքան բան է թանկացել, գազ, հոսանք, ջուր, ապրանքներ, ուսման վարձեր, կարմիր գծեր… մատներներդ չի հերիքի, և ժողովո՛ւրդ, հիշե՛ք. այս բեռը կավելանա, եթե մենք դրա դեմը չառնենք: Կամ մենք դիմանում ենք սրան, կամ ինքը հաղթում է, և բոլորիս քշում է Հայաստանից: Եվ որպեսզի այդպես չլինի, որպեսզի այդ բոմժի քաղցը չշարունակվի մինչև մինչև վերջ, որպեսզի ուղտի ծարավը չհագենա, անհրաժեշտ է այս մարդկանց ասել՝ թողե՛ք և հեռացե՛ք երկրից: Մենք գնալու ենք, ասենք՝ վերկացեք, «դավայ դա սվիդանիյա» », – հայտարարեց նա: