Այցելություններ են կազմակերպվել վաստակաշատ մանկավարժների ընտանիքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսուցչի օրվան ընդառաջ` «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրով այցելություններ են կազմակերպվել նաև վաստակաշատ մանկավարժների ընտանիքներ:

Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ուսուցչի օրվա, ինչպես նաև քաղաքի գալիք տոնի կապակցությամբ՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուները մանկավարժներին են հանձնել նվերները՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ:

«Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների շարքում առաջին անգամ ծրագիրը ներառում է սոցիալական և հասարակական մի շարք խմբեր: Ծրագրում ընդգրկված 2796 ընտանիքներից 148-ը վարչական բոլոր շրջաններից ընտրված վետերան մանկավարժներ ու բուժաշխատողներ են:




Լրահոս