Վաստակավոր արտիստներ ՆԵԼԻԻ ԽԵՐԱՆՅԱՆՆ ՈՒ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ արդեն գնացել են ընտրատեղամաս, կատարել քաղաքացու իրենց պարտքն ու վերադարձել տուն: Դերասանուհին նկատեց, որ իրենց ընտրության պահին ընտրատարածքում ամեն ինչ հանգիստ է եղել: Հարցին, թե ընտրություններից հետո որեւէ բան արդյո՞ք կփոխվի, դերասանուհին այսկերպ պատասխանեց. “Ի՞նչ նկատի ունեք փոխվել ասելով, սխա՞լ ենք ապրել, պետք է փոխե՞նք: Իհարկե, ամեն բան պետք է փոխվի դեպի լավը, այլապես չի կարող կյանքը շարունակվել: Ես կարծում եմ, որ ամեն մարդ ինքն իր մեջ պետք է որոշի ոնց ապրի, ինչպե՞ս աշխատի, ի՞նչ ապագա տեսնի այս երկրի համար, կլինի դա քաղաքական գործիչ, թե այլ բնագավառի ներկայացուցիչ: Վերջիվերջո երկրի ապագան դա անորոշ բան չի, դա քո երեխաների ու քո ապագան է: Ես կուզեի, որ էնպիսի երկրի ունենանք, որ որեւէ փոփոխության մասին չխոսվի: Օրենքի երկիր լինի ու բոլորը հավասար լինեն դրա առաջ: Խոսելն ավելորդ է, պետք է պարզապես գործել”: Տիկին Խերանյանը կարծում է, որ իր ձայնն իսկապես ուժ ունի եւ ինքն իրեն երկրի լիարժեք քաղաքացի համարելով, գնահատում է իր ձայնն ու վստահ է, որ ճիշտ ընտրություն է կատարել:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ