ՈՒԶՈՒՄ Է ՎԱՅԵԼ ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երաժիշտ, երգիչ ԱՐԱՄՈՆ քիչ առաջ է վերադարձել 10/27 ընտրատեղամասից` Կենտրոն համայնք: “Ընտրատարածքում ջերմ մթնոլորտ էր, դիտորդներ կային արտասահամանից, ինչքան հասկացա, տեսախցկով նկարվում էր, ժամը 5-ի կողմերն էր: Մեր հանրությունը հանգիստ գնում էր կատարելու իր պարտականությունը: Նկատեցի նաեւ, որ բոլոր կուսակցություններից վստահված անձիք կային, ոչ մի արտառոց բան այդ պահի դրությամբ տեղի չէր ունեցել”: Հարցին, հավատո՞ւմ է արդյոք իր ձայնի ուժին, թե պարզապես պարտքը կատարելու համար է գնացել, ստացանք հետեւյալ պատասխանը. “Հացատով եմ գնացել, եթե մեր հանրությունն այն գիտակցմամբ գնա, որ ուղղակի ընտություն է, ոչինչ էլ չի փոխվի: Ես լավատես եմ, լուսավոր ապագա եմ ուզում տեսնել մեր սերնդի ու մեր համար: Ուզում եմ, որ մեր պետությունը հզորանա ու լինի միջին խավ: Ցանկանում եմ, որ այդ պատգամավորներն ու կուսակցությունները, որ կընտրվեն հարգեն ժողովրդին ու ստեղծեն միջին խավ: Գերպետությունը սկսվում է միջին խավով: Ծայրահեղ աղքատությունից մինչեւ միլիարդատեր, դա արդեն պետություն չի կարող կոչվի, ամեն ինչ կփլվի: Ուզում եմ ամեն քաղաքացի վայել ապրի”:  




Լրահոս