
ՀՀ թիվ 1/04 ընտրատեղամասում մի երիտասարդ փորձել է ընտրել կեղծ անձնագրով: Դա պարզվել է այն բանից հետո, երբ երիտասարդն իրեն կասկածելի է պահել: Նկատելով “ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի վստահված անձի աչալրջությունը, վերջինս առևանգել է անձնագիրը և փախել ընտրատեղամասից: Դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն: “Ժառանգության” ներկայացուցիչը հավելեց, որ տղան մինչ այդ հասցրել է քվեարկել: armlur.am-ի թղթակցի այն հարցին, թե ով է նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը, Ստյոպա Սաֆարյանի վստահված անձ Սեդան ասաց. “Ես նման հանձնաժողով չեմ տեսել: Հարցնում եմ հանձնաժողովի անդամների անունները, ինձ պատասխանում են, դա քո ինչին է պետք, մարդիկ ենք էլի”: Մեր հեռախոսազրույցի պահին 1/04 ընտրատեղամաս էին այցելել ԱՄՆ դեսպանը և ԵԱՀԿներկայացուցիչներ: