
armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նոր Նորքի 1/26 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում մի քանի տասնյակ երիտասարդներ մեծ խնջույք են կազմակերպել, ու արդեն բավականին գինովցած հայտարարում են, թե իրենք 1/26-ում հաղթել են: Նրանցից մեկը հայտարարել է, թե այդտեղ իրենք 400-ից ավել ձայն ունեն: Մեր թղթակցին չի հաջողվել ճշտել, թե ում հաղթանակն էին տոնում հարբած երիտասարդները, բայց նա վստահեցնում է, որ խոսքը ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի մասին է: