
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է երկրում ռուսաց լեզվին տրված հատուկ կարգավիճակին:
Ինչպես տեղեկացնում է TASS գործակալությունը, Լվով կատարած աշխատանքային այցի ընթացքում երկրի նախագահը հայտարարել է, որ եթե անգլերենն ունենար հատուկ կարգավիճակ Ուկրաինայում, այլ ոչ թե ռուսերենը, դրա մասին քննարկումներն ավելի կառուցողական և ճիշտ կլինեին։ Պորոշենկոն նշել է, որ դպրոցներում և բուհերում պետք է ուսումնասիրվի բացառապես անգլերենը։
Ըստ Պորոշենկոյի՝ անգլերենին տիրապետելը պարտադիր է նաև պաշտոնյաների համար։