
armlur.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության նախկին վարչության պետ Սայաթ Շիրինյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով, նշանակվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի առաջին տեղակալ:
Ս. Շիրինյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում` կրտսեր լեյտենանտից դառնալով գնդապետ, ապա` տեսուչ, որից հետո էլ` ոստիկանության ՀԿԼ վարչության պետ:
Մասնագիտությամբ իրավագետ է, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: