Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն կարող է այս ձմեռ լքել ակումբը: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Լրատվամիջոցը գրում է, թե Պեդրոն կարող է կորցնել տեղն ակումբի հիմնական կազմում, երբ շարք վերադառնա թիմի նորեկ Լուիս Սուարեսը: Անգլիական գրանդները, այս հանգամանքից ելնելով, կարող են մեծ գումարներ ծախսել Պեդրոյի տրանսֆերի վրա:
Իսպանական ակումբն արդեն նշել է այն գումարի չափը, որի դեպքում նրանք կհրաժարվեն Պեդրոյի ծառայություններից: Տրանսֆերի արժեքը «Բարսելոնա»-ն գնահատել է 25 մլն եվրո: