«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ամեն տարի հազարավոր հայաստանցիներ մասնակցում են գրին քարտի խաղարկությանը` օրերից մի օր ԱՄՆ-ում կացության իրավունք ստանալու երազանքով: Թե որքան է եղել այս տարի խաղարկությանը մասնակցածների թիվը` Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Թուն դժվարացավ ասել, բայց տեղեկացրեց, որ, ըստ 2013-2014թթ. ֆինանսաբյուջետային տարեկան վիճակագրական տվյալների, Հայաստանից ներգաղթային վիզաների վիճակախաղում շահել է 2000 քաղաքացի:
Սակայն նրանցից միայն 1400-ին է բախտ վիճակվել ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ: Ընդ որում՝ այդ 1400 հոգին ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ են եղել, այլեւ Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի: Թեեւ հյուպատոսը տեղեկացնում է, որ գերակշիռ մասը հայեր են: Հյուպատոսի տվյալներով, որեւէ ուսումնասիրություն չկա, թե, օրինակ, Հայաստանից մեկնողները սոցիալական որ խավին են պատկանում, կրթական ու մտավոր ինչ մակարդակ ունեն, սակայն մեր հարցումներով` գրին քարտի խաղարկությանը հիմնականում մասնակցում են այն մարդիկ, որոնք մեծ հավակնություններ չունեն մասնագիտական աստիճաններով վեր բարձրանալու կամ բարձր վարձատրվող ու հեղինակավոր մասնագիտական աշխատանք գտնելու հարցում: Մասնակցողները սոցիալական միջին խավից են, հիմնականում 30-ն անց մարդիկ, որոնց համար կարեւոր չէ, թե ինչ աշխատանք իրենց կառաջարկվի, եւ որոնք ԱՄՆ մեկնելու ցանկություն են հայտնում` այնտեղ քիչ թե շատ ապահովված կյանքով ապրելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: