«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին բացասական զարգացումներից հետո իշխանության վերնախավում քննարկվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը:
Այս կարգավիճակի հնարավոր հավակնորդներ են համարվում ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը: Կա մի անհավանական-սենսացիոն տարբերակ. խոսում են, թե հնարավոր է այդ պաշտոնն առաջարկվի ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին` որպես փորձառու դիվանագետի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: