Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում 2012թ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է: Դեռ այդ ժամանակ Զուրաբյանը կանխատեսում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում «գծից դուրս» եկողներ կլինեն: «Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են` դնենք, մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները, պլյուս` արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան եւ այլն, եւ այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Զուրաբյանը: Այս զրույցի ձայնագրման առիթով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՔԾ-ն անգամ միջնորդություն էր ուղարկել ԱՄՆ իրավապահ մարմիններին` պարզելու, թե ով էր համացանցում տեղադրել ձայնագրությունը, սակայն այդպես էլ հանցագործին (ներին) չեն կարողացել գտնել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս