«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ` Հաղթանակ զբոսայգում, ինչպես նաև դրա դիմացի մայթում: Երևանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ: Հենց այս օրերին «ընդլայնվում» է «Գոլդեն Փալաս» հյուրանոցը: Դրա դիմացի մայթում ինչ-որ մեկն սկսել է հսկայական շենքի կառուցումը` դրանից առաջ նախ տարածքն ազատելով ծառերից:
Երեկ էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան դիմացի հսկայական ծառն են կտրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատգամավորը որոշել է տան հարևանությամբ պահակակետ տեղադրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: