«Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերություններ հայցադիմում են ներկայացրել` պահանջելով իրենց պարտքերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերություններ հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի չմարի: Տեղեկացնենք, որ ի թիվս այլ ընկերությունների, «Արմավիա»-ի դեմ հայց են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ պատք է, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը, որին «Արմավիան» պետք է վճարի 16.5 մլն դրամ, եւ «Բիբլոս բանկ»-ը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պարտքի հարցով արդեն դիմել են նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե ինչ պետք է բռնագանձեն, դեռ հայտնի չէ, քանի որ «Արմավիա»-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, եւ այսօր ընկերությունը ոչինչ չունի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս