«Ֆոլկսվագեն»-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ս. Հ.-ին պատկանող «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս