Ինչու էր Ստիվ Ջոբսն արգելում իր երեխաներին iPad ու iPhone օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Ստիվ Ջոբսը դեռ կենդանի էր և ղեկավարում էր «Apple»-ը, նա արգելում էր իր երեխաներին շատ երկար ժամանակ անցկացնել iPad-ի հետ:

The New York Times-ի լրագրողը մի անգամ Ջոբսին հարցնում է. «Ձեր երեխաները սիրո՞ւմ են iPad-ը»:

Վերջինս պատասխանում է. «Նրանք չեն օգտագործում այն: Մենք սահմանափակում ենք ժամանակը, որը երեխաները ծախսում են նորագույն տեխնոլոգիաների վրա»:

Լրագրողը զարմանում է: Նրան թվում էր, որ Ջոբսի տունը պատված է հսկա սենսորային էկրաններով, իսկ iPad-ները բաժանվում են հյուրերին կոնֆետների փոխարեն: Պարզվում է՝ այդպես չէ: Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները սահմանափակում են իրենց երեխաների՝ էկրանների դիմաց անցկացրած ժամանակը. լինի դա համակարգիչ, սմարտֆոն, թե պլանշետ:

Հավանաբար, այդ մարդիկ մի բան գիտեն, ինչը չգիտեն համացանցի այլ օգտատերերը:

Քրիս Անդերսոնը՝ «Wired» ամսագրի նախկին խմբագիրը, ով ներկայումս գործադիր տնօրեն է մեկ ուրիշ տեխնոլոգիական ընկերությունում, նույնպես այս սկզբունքն է կիրառում իր ընտանիքում: Նա ունի 5 երեխա (5-17 տարեկան), և այդ սահմանափակումները յուրաքանչյուրին են վերաբերում:  Անդերսոնը մի առիթով ասել է. «Ես տեսնում եմ համացանցով չափից դուրս տարվելու վտանգն այնպես, ինչպես ոչ ոք: Ես իմ մաշկի վրա եմ զգացել շատ խնդիրներ, որոնց հանդիպել եմ, և չեմ ցանկանում, որ նույն խնդիրներն ունենան իմ երեխաները»:

Վտանգ ասելով՝ Անդերսոնը և նրա նման ծնողները նկատի ունեն համացանցում տարածված պոռնոգրաֆիկ, ծաղրական ու դաժան տեսանյութերը և չափից դուրս շատ համացանցից օգտվելու դեպքում՝ դրանից առաջացող կախվածությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես երեխաները շատ ընկալունակ են նորագույն տեխնոլոգիաների հանդեպ և շատ արագ կարող են կախվածություն ձեռք բերել դրանցից, ինչպես, օրինակ, թմրանյութերից:

Այդ պատճառով Ստիվ Ջոբսն իր երեխաներին զբաղեցնելու այլ մեթոդներ էր գտնում. օրինակ՝ նա սովորություն ուներ ընթրելու նրանց հետ: Նա մշտապես իր երեխաների հետ քննարկում էր գրքեր, պատմություններ, նույնիսկ քաղաքական թեմաներ, ընդ որում, իր խոսելու ժամանակ iPhone օգտագործել չէր կարելի:




Լրահոս