Ուժեղ երկրաշարժ` Ադրբեջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 24 ժամում Ադրբերջանի հյուսիս-արևմուտքում 5 երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես նշել են տեղի սեյսմիկ ծառայությունները, դրանց էպիկենտրոնը գտնվում է Շեքիի և Գաբալինի շրջաններում:

Վերջին երկրաշարժը Գաբալիի շրջանում տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 4-ին` առավոտյան ժամը 09:59-ին: 6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է շրջկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք՝ 5 կմ խորության վրա: Եվս 4 երկրաշարժ տեղի է ունեցել Շեքիում:

Վերջին անգամ այդ շրջանում ցնցումներ են գրանցվել երեկ երկոյան` ժամը 19:46-ին: Երկրաշարժի հզորությունը եղել է 3,2 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվում է շրջկենտրոնից 6 կմ դեպի արևելք, 9 կմ խորության վրա. տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:




Լրահոս