
Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.
Սուսաննա Ներսեսյանին
Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն,
Նատաշա Պողոսյանին
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի,
Հասմիկ Սեյրանյանին
Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի,
Գեորգի Սեւիկյանին
ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ։