«Իսլամական պետության» գրոհայինները գլխատել են չորրորդ պատանդին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից բրիտանացի Ալան Հենինգի սպանությունը:

ԱԽ-ի անդամները համոզված են, որ բարբարոսական գործողությունները, որոնք շարունակում են կատարել ԻՊ-ի գրոհայինները, չեն ահաբեկի համաշխարհային հանրությանը, այլ հակառակը՝ վճռականություն կհաղորդեն նրան:

47-ամյա Ալան Հենինգը տաքսու վարորդ էր անգլիական Սոլֆորդ քաղաքում: Նա առևանգվել է գրոհայինների կողմից Սիրիայում 2013թ. դեկտեմբերին, երբ այնտեղ մարդասիրական օգնություն էր տարել:

Բրիտանացու սպանության դատապարտմամբ հանդես են եկել շատ երկրների առաջնորդներ: «Մեր բրիտանացի բարեկամների և դաշնակիցների հետ միասին մենք ամեն բան կանենք՝ Ալանի, ինչպես նաև՝ Ջիմ Ֆոուլիի, Ստիվեն Սոտլոֆֆի և Դևիդ Հենսի սպանողներին դատի տալու համար», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Հենինգը չորրորդ պատանդն է, ում գլխահատել են «Իսլամական պետության» գրոհայինները:

Տեսագրության վրա գրոհայինները սպառնում են ևս մեկ պատանդի, որին ամերիկացի են կոչում:

Վերջին տեղեկություններով՝ դա 26-ամյա Փիթեր Քասսինգն է Ադրիանապոլիսից, ով անհետացել էր 2013-ի հոկտեմբերն:
alan-henning-isis

Alan-Henning-captured-by-ISIS-rebels-and-threatened-with-beheading

_77721623_img_1483

images




Լրահոս