
Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղից 72-ամյա մի մարդ ահազանգեց armlur.am և տեղեկացրեց, որ 22:58-ի դրությամբ ՀՀԿ անդամներ Հրանուշ Հակոբյանը և Ռաֆիկ Գրիգորյանը 15.000 դրամ են տալիս ընտրողներին:”Ցուցակը բերում են բնակարանները, ստուգում են անձնագրի տվյալները և ընտրացուցակի տվյալների հետ համընկնելու դեպքում տալիս են նախատեսված գումարը ,-նշեց Սարուխան գյուղի բնակիչը: