Վրաստան. վերջ բաց դռների քաղաքականությա՞նը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած՝ արտասահմանցիների իրավական վիճակի մասին նոր օրենքը խնդիրներ է ստեղծել երկրում բնակվող օտարերկրացիներից շատերի համար:

Նոր օրենքով՝ կրճատվել է Վրաստանի վիզայից ազատ ռեժիմ ունեցող երկրների ցանկը, ինչպես նաև՝ Վրաստանում գտնվելու ժամկետն այն մարդկանց համար, ումից վիզա չի պահանջվում:

Կառավարությունը պնդում է, որ նոր օրենքի նպատակը ոչ թե վիզային ռեժիմի խստացումն է, այլ՝ միգրացիոն գործնթացների արդյունավետ կառավարումը:

Սակայն շատերը գտնում են, որ նոր օրենսդրությունը հավելյալ բյուրոկրտական արգելք է արտասահմանցիների համար, և արդյունքում՝ բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա. գրում է BBC-ն:




Լրահոս