Էլեկտրոնային ապարանջան՝ Լևոն Հայրապետյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնային կալանքի ռեժիմը վերահսկելու նպատակով՝ Լևոն Հայրապետյանն էլեկտրոնային ապարանջան կկրի: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստինա Բելոուսովան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր armlur.am-ը, Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է հայազգի գործարարի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանք սահմանելով: Այդպիսով՝ բավարարվել է քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը մեղադրվում է 2009-ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից իր գլխավորած «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգին վաճառելու մասնակցության մեջ: Նրան փողի հափշտակման և լվացման մեղադրանք է ներկայացվել: «Բաշնեֆտի» գործով առավել բարձրաստիճան մեղադրյալն է ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, որ հանդիսանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ներկայումս Եվտուշենկովը գտնվում է տնային կալանքի տակ:




Լրահոս