
Ադրբեջանցիները կրկին սկսել է կրակահերթ բացել հայկական գյուղերի ուղղությամբ: Նախորդ օրն ադրբեջանական զինուժը հերթական կրակահերթն է բացել Չորաթան գյուղի ուղղությամբ՝ Չորաթանի բնակիչ Արմեն Սահակյանի «ԶԻԼ» ավտոմեքենայի վրա: Արմեն Սահակյանը հրաշքով է ողջ մնացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
«Արմենը մեքենան կանգնեցրել է գետի մոտ եւ իջել, որ ավազ վերցնի: Եթե մեքենայի մեջ լիներ, ողջ չէր մնա կամ շատ լուրջ վնասվածքներ կստանար»,- ընդգծեց գյուղապետը:
Կրակոցները շարունակվել են մոտ 3 ժամ:
Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում