Բանվորը գողություն էր արել աշխատանքի ժամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին, Զովունի գյուղի մի բնակիչ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանի վրայից գողացել են 120.000 դրամ:

Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1993 թ. ծնված Դավիթ Գ.-ն է, որը սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, հայտնաբերվել է Զովունի գյուղի սկզբնամասում և բերման ենթարկվել բաժին:

Ոստիկանությունում նա խոստովանել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի բաց պատուհանից ձեռքը մտցրել և պահարանի վրա դրված դրամապանակից գողացել 120.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս