Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) պատգամավորական մանդատից կհրաժարվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը, ով հասարակության շրջանում հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ անվամբ, իրեն համարում է ակտիվ պատգամավոր, որը նախընտրում է շատ խոսելու փոխարեն գործ անել: Ալեքսան Պետրոսյանը 2003 թվականից օրենսդիր մարմնի անդամ է:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրակարգով: Մինչև 2006թ. մայիսի 22-ը ՕԵԿ խմբակցության անդամ է եղել, 2006-ի մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

Armlur.am-ի զրուցակիցը 2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել արդեն այլ կուսակցության համամասնական ընտրակարգով, այս անգամ ՝ ՀՀԿ-ի: Իսկ 2012-ի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը բոլոր ժամանակներում եղել է իշխանությունների կողքին ու շարունակելու է լինել:




Լրահոս